ԻՆՉ ՈՐ ԼԱՎ Է ՎԱՌՎՈՒՄ Է ՈՒ ՎԱՌՈՒՄ ԵՎ ԻնՉՔԱՆ ՈՐ ՀՈՒՐ ԿԱ ԲՈԼՈՐԸ ՔԵԶ

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

 

Ինչքան որ հուր կա իմ սրտում – բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում – բոլորը քեզ.-
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում,-բոլո՜րը քեզ…

ՏԵՐԵՎԱԹԱՓ

 

Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,

Ասավ քամին տերևներին,

Աշուն եկավ, մոտ է ձմեռ,

Ի՞նչ եք դողում ծառի ծերին։

 

Ոսկի, դեղին, վառ ծիրանի

Գույներ հագեք խայտաբղետ

Ու ճյուղերից ձեր մայրենի

Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ…

Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,

 

Անհետ ճամփով, անհայտ տեղեր,

Չեք իմանա այսուհետև

Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ…

 

Տերևները հենց լսեցին,

Նախշուն, նախշուն գույներ հագան,

 

Սըվսըվալով տխուր երգեր՝

Քամու թևին թռան, փախան։

 

Հուշեր Հովհաննես Թումանյանի

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 191869ԴսեղԼոռու մարզՀայաստան — մարտի 231923ՄոսկվաԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներպատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը։

Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ:

Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր: Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր: Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։ Նա պատկանում էր ազնվական Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթած Մամիկոնյաններից: Մայրը՝ Սոնան (1842-1936) ծագում էր Քոչարյանների տոհմից և նույնպես դսեղցի էր։ Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում, համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով։ Թումանյանն ութ երեխաներից ամենաավագն էր. մյուս երեխաներն էին՝ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916): Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում:

18771879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 18791883սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում18831887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերություններում:

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք ԻսահակյանըԴերենիկ ԴեմիրճյանըԼևոն ՇանթըՂազարոս ԱղայանըՊերճ ՊռոշյանըՆիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գոյատևել է մինչև 1908 թ.:

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (19141918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (19191920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։

19121921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահում է Հայաստանի օգնության կոմիտեն (19211922

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թվականի մարտի 23-ին 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։ 20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին:

Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնումհաստատվել: Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-1892) լույս տեսնելուց հետո։

Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում։ «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է։ «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին. «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ Եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է։ Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով։

Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն)։ Այս սկզբունքով են ստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները։

«Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղն իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով։ «Անուշ» պոեմը հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է։ Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում այլևս ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին։ Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը։

Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել է այլ ժողովուրդների հեքիաթներ։ Նա տիեզերքի, հավերժի, կեցության ու գոյաբանական խնդիրներ է քննել իր քառյակներում, որտեղ անձնական ապրումների ընդհանրացումներով հասել է համամարդկային արժեքների գնահատման. Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը։ «Գիքորը» պատմվածքում քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է։ Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը։

Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին։

Թումանյանը մասնակցել է «Լուսաբեր» դասագրքի և «Հայ գրողներ» քրեստոմատիայի ստեղծմանը։ Իր հոդվածներում արծարծել է հասարակական կյանքի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի ու բարբառների զարգացման հարցեր, գրել է ուսումնասիրություններ Նահապետ ՔուչակիՆաղաշ ՀովնաթանիԽաչատուր Աբովյանի և նրա «Վերք Հայաստանի» վեպի, Սայաթ-Նովայի, հայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին։ Թարգմանել է Ալեքսանդր ՊուշկինիՋորջ ԲայրոնիՄիխայիլ ԼերմոնտովիՀենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից։ Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն։ Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի։ Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը»«Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։

Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերենուկրաիներենբելառուսերենվրացերենտաջիկերենուզբեկերենլիտվերենանգլերենպարսկերենիտալերենիսպաներենհունարենարաբերենճապոներենշվեդերենչինարենղազախերեն և այլ լեզուներով: 1980 թվականին սահմանվել է Հայաստանի գրողների միության Թումանյանի անվան ամենամյա մրցանակը։ 1957 թվականին օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև՝ Թատերական հրապարակում, կանգնեցվել է նրա հուշարձանը։ Հետևյալ վայրերը անվանվել են ի պատիվ Հովհաննես Թումանյանի:

 

Ավանդական հարսանիք

2Հարսանիքը յուրաքանչյուր մարդու կյանքում եզակի տոն է, և յուրաքանչյուրը սրտի տոփյունով է սպասում այս իրադարձությանը: Իհարկե, յուրաքանչյուր երկիր պահանջում է իր մշակույթին համապատասխան ավանդույթներ ու սովորություններ, որոնց մի մասը ժամանակի ընթացքում կամ չի պահպանվում կամ փոփոխվում է:

Խոսելով հայկական հարսանիքի մասին` հարկ է նշել, որ ավանդույթներ այստեղ որոշակի չափով պահպանվել են, իսկ թե որոնք են դրանք, և հատկապես որ մասն է փոփոխվել, կփորձենք ներկայացնել: Հնում հայերը հարսանիքների համար հարմար ժամանակ էին համարում աշունն ու ձմեռը, քանի որ գարնանն ու ամռանը մարդիկ հիմնականում զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով: Եթե մեզ համար անչափ կարևոր էր հարսանյաց օրվա ընտրությունը, իսկ դա մասնավորապես լինում էր շաբաթ օրը, ապա այժմ հարսանյաց հանդիսությունը կարելի է նշանակել յուրաքանչյուր օր:

Նախ տեղի է ունենում խնամախոսություն, որի ընթացքում տղայի ազգականները  աղջկա ծնողներից պետք է ստանան տղայի հետ ամուսնացնելու համաձայնությունը: Սրան հաջորդում է «Խոսքկապը»-ը, որի հիմնական նպատակը ապագա հարսնացուի ու փեսացուի ծնողների պաշտոնական ծանոթությունն է: Այս ամենից հետո  տեղի է ունենում «Նշանադրությունը», որի ընթացքում հարսն ընդունում է որևէ զարդ` ի նշան տվյալ երիտասարդի հետ ամուսնանալու համաձայնության:

Հայկական լեռնային գյուղերում պահպանվել է մի ավանդույթ, որը թերևս երբեմն է հանդիպում քաղաքներում: Խոսքը «Եզնմորթեք»-ի մասին է , երբ մորթում են խոշոր եղջրավոր կենդանուն` հարսանեկան հանդիսության համար մսացու ապահովելու համար:
Հնում ընդունված էր, որ մինչև հարսանքավորները հասնեն աղջկա տուն մի մարդ, որին կոչում էին աղվես, լուր էր հասցնում աղջկա ընտանիքին հարսնաքավորների գալու մասին: «Աղվեսին» թշնաբար էին դիմավորում, քանի որ նրա առաջադրանքներից մեկը հավանոցից հավ գողանալն էր: Հետագայում հավն ուղղակի նրան պարգևատրում էին` լուրը հասցնելու համար: Ճիշտ է ներկայումս հարսանեկան ոչ բոլոր ծեսերն են պահպանվել, բայց նրանցից շատերն այսօր էլ օգտագործվում են: Օրինակ` հարսի շորը հագցնելու ժամանակ կոշիկի մի զույգի փախցնելը, որը, իհարկե, վերադարձվում է մի կլորիկ գումար ստանալուց հետո: Կամ “դուռ բռնելը”, երբ հարսի տան դռան մոտ հարսի եղբայրը սրով պահում է դուռը` թույլ չտալով քրոջ`տնից դուրս հանելը: Կոխ բռնելու ավանդույթը ևս կարելի է հանդիպել շատ գյուղերում:

Հայակակն ավանդական հարսանիքներում կարևորագույն մաս են կազմում հարսի և փեսայի երջանկության և բարեկեցության համար կենացները, ամենից հաճախ ասում են «մի բարձի ծերանաք» արտահայտությունը։

Ըստ հայկական հարսանիքի հին ավանդույթի` տղամարդիկ և կանայք պետք է առանձին նստեին, իսկ հարսն ընդհանրապես չպետք է նստեր սեղանի շուրջ, նրա համար առանձին սենյակ էր հատկացվում։

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻԻ ՀԵՔԻԱԹԸ

Լինում է չի լինում մի ընտանիք է լինում, այդ ընտանիքը ապրում է Սեբաստիա քաղաքում: Կնոջ անունը Շահրիստան էր, ամուսնու անունը` Պետրոս: Նրանք ունեցան մի զավակ, անունը` Մանուկ:

Պետրոսն ու Շահրիստանը շատ էին սիրում իրենց երեխային: Երբ Մանուկը մի քիչ մեծացավ, ծնողները նրան ընդունեցին  մի շատ լավ դպրոց: Մանուկն այնտեղ սովորում էր ինչպես վաճառական դառնալ ու առևտուր անել: Բայց Մանուկը երազում էր քահանա դառնալ:

 

Ու մի օր, Մանուկն ու  իր ընկերը որոշեցին փախչել դպրոցից: Նրանք փախան լեռները: Լեռներում նրանք սկսեցին ապրել մարդկանցից հեռու: Բայց Մանուկի ծնողները շատ էին անհանգստանում նրա համար: Նրանք ամենուր փնտրում էին Մանուկին: Հետո մի օր, փնտրելուց հետո Մանուկի ծնողները գտան նրան ու նրա ընկերոջը բերեցին նրանց տուն:

 

Մի բարի վանական իմացավ նրա մասին ու գնաց Մանուկի տուն ասաց, որ Մանուկը կարող է գալ իր վանք ու այնտեղ աշխատել: Բայց Մանուկի ծնողները չհամաձայնեցին ու թույլ չտվեցին Մանուկին գնալ վանք:

Մի օր Մանուկը գնաց հարևանի տուն ու այնտեղ հանդիպեց Մանուկին: Մանուկին շատ դուր եկան վանականի պատմած պատմությունները ու Մանուկը սկսեց ամեն օր գնալ հարևանի տուն, որպեսզի լսի վանականի պատմությունները:

Մանուկն ամեն օր խնդրում էր իր ծնողներին, որ նրանք թույլ տան իրեն դառնալ վանական: Նա չէր տխրում, նա շարունակում էր ամեն օր խնդրել, մինչև մի օր նրա ծնողները համաձայնեցին ու թույլ տվեցին Մանուկին դառնալ վանական: Մանուկը շատ ուրախացավ: Նա հենց դարձավ վանական, դարձրեց իր անունը Մխիթար:

Վանքում Մխիթարն իմացավ, որ Հռոմ քաղաքում “լույս” կա: Մխիթարը որոշեց, որ նա պետք է գնա Հռոմ ու այնտեղից բերի “Լույսը” իր ընկերների, բարեկամների ու բոլորի համար:

Բայց ճանապարհին Մխիթարը հիվանդացավ ու Հռոմ չհասավ, այլ մնաց կես ճանապարհին` Հալեպ անունով քաղաքում: Իսկ երբ ապաքինվեց ու ուզեցավ իր ուղին շարունակել, չար վանականները, որոնք չէին ուզում, որ Մխիթարը “լույս” բերի, թույլ չտվեցին նրան գնալ Հռոմ, ու Մխիթարը ստիպված հետ վերադարձավ Սեբաստիա:

Բայց Մխիթարը կրկին չընկճվեց ու չտխրեց: Նա գնաց մեկ ուրիշ  քաղաք` Կոնստանտնապոլիս, այնտեղ հավաքեց իր ընկերներին` այնպիսի մարդկանց, որոնք նույնպես ուզում էին “լույս” տալ իրենց քաղաքին  ու ստեղծեց Մխիթարյան միաբանությունը:

Սակայն այդ քաղաքում ապրում էր չար, անպետք ու դաժան Սուլթանը, նա իմացավ Մխիթարի մասին, բամբասկոտ պալատականները պատմեցին Սուլթանին, որ Մխիթարն ուզում է “լույսը” տալ մարդկանց: Չար Սուլթանն ուղարկեց իր զինվորներին, որպեսզի նրանք բռնեն Մխթարին ու բանտ նետեցնեն: Մխիթարն իմացավ դրա մասին ու փախավ Կոնստանտնապոլսից: Նա իր ընկերների հետ փախան Վենետիկ ու այնտեղ ստեղծեց իր միաբանությունը: Վենետիկի թագավորը բարի էր ու չէր վախենում “լույսից”, դրա համար նա Մխիթարին տվեց մի մեծ կալվածք Սուրբ Ղազար կղզում, ու Մխիթարը տեղափոխեց իր միաբանությունը Սուրբ Ղազար կղզի, որտեղ նա ապրում էր իր ընկերների հետ երկար ու երջանիկ: Մխիթարը կառուցեց մի հիասքանչ եկեղեցին այնտեղ, որտեղ նա և իր ընկերները գրում էին գրքեր, թարգմանում ու տպագրում էին ուրիշ գրեքեր ու այդ գրքերի միջոցով “լույս” էին տարածում մարդկանց:

 

 

 

Իմ օրվա մասին

Այսօր ես եկա դպրոց: Գնացինք տողանի և հայերեն, անգլերեն երգեր երգեցինք: Հետո գնացինք հեծանիվ վարելու: Ընկեր Տաթևը հերթականությամբ շարեց մեզ և մենք վարեցինք: Հետո գնացինք հաց ուտելու: Հաց ուտելուց հետո գնացինք լողալու և շատ լավ անցավ: Լողալուց հետո գնացինք լօգօ պատրաստելու:

Տիկնիկային թատրոնում

Տիկնիկային թատրոն

Այսօր մենք գնացինք տիկնիկային թատրոն: Այնտեղ դիտեցինք Ծովահեն պինգվինները:Մենք սպասեցինք 10 րոպե և ներկայացումը սկսվեց: Եվ  ինձ շատ – շատ  դուր եկավ այդ ներկայացումը: Եվ մենք վերադարձանք դպրոց և մենք սկսեցինք Անգլերենի դասը անել:

 

%d5%bf%d5%ab%d5%af%d5%b6%d5%ab%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a9%d5%a1%d5%bf%d6%80%d5%b8%d5%b6